«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սիրողի սերը

Սիրողի սերը
14.05.2023 | 08:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 14

Իմացեք, որ Սիրող Տերը հաճույք է զգում իրեն ուղղված մտերիմ պահանջներից. ինչպես ինքն է ուզում` որ Իր բարեկամներն ու հետևորդները` նմանօրինակ հաճույք զգան Իր մտերմիկ պահանջներից:

Ընտանեկան կյանքի հրաշալի կողմը ի հայտ է գալիս այն պարզության մեջ, երբ երեխան վստահորեն պահանջներ ու խնդրանքներ է ներկայացնում իր ծնողներին, ինչպես նաև ծնողների սիրալիր պահանջների մեջ, որ երեխաներին են ներկայացվում այն վստահոււթյամբ, որ նրանք ուրախությամբ ու սիրով կկատարեն դրանք: Ինձ հետ ունեցած հաճախակի զրույցների, Ինձ ուղղված բազում աղոթքների, Իմ պատվիրանները լսելու ու դրանց հնազանդվելու պայմանով միայն, իբրև արդյունք` գալիս է այն մտերմությունը, որի շնորհիվ Իմ հետևորդները համարձակվում են մոտենալ Ինձ` իբրև բարեկամը բարեկամին:

Ամեն դեպքում ենթարկվեք Իմ սիրալիր պնդումին. բայց մի մոռացեք, որ Ես էլ եմ տեղի տալիս ձեր թախանձանքներին: Խնդրեք Ինձնից ոչ միայն այն մեծ բաները, որոնց մասին Ես ձեզ ասացի, այլ նաև սիրո փոքրիկ ու գեղեցիկ նշաններ: Հիշեք, որ Ես եկա` իբրև կարեկցանք կամ ներողամտություն: Այո, այդ է Իմ սերը. բայց միևնույն ժամանակ սիրողի իսկական մի սեր է, որ արտահայտում է Իր սերը անհաշիվ բառերով, գործերով և մտերիմ մտածումներով:

Մի՛ մոռացեք, որ ձեզնից ամեն մեկի մեջ Աստված կա. Ես հարգում եմ Աստվածը և ենթարկվում Նրան. թեպետ և` Ես ու Հայրս Մեկ Ենք: ՈՒրեմն, երբ մարդն ավելի ու ավելի է նմանվում Իմ Հորը` որ Երկնքում է, Ես մեր բարեկամությանը ավելացնում եմ նաև հրճվանքը ու ջերմ Սերը: Մարդկանց տեսածի պես չէ, որ Ես տեսնում եմ` ձեր մեջ եղած Աստվածը:

Մարդուն տրված է իր ընկերոջ մեջ տեսնել առհասարակ այն ձգտումներն ու հատկությունները, որ ինքն ունի: Այդպես է նաև Իմ դեպքում, իրապես Աստված լինելով` կարողանում եմ տեսնել ու ճանաչել Աստծուն մարդու մեջ: Այս իրողությունը հիշեք, երբ հարաբերվում եք այլոց հետ:

Ձեր շարժառիթներն ու ձգտումները կարող են հասկանալ միայն նրանք, ովքեր հասել են ձեր հոգևոր մակարդակին: ՈՒրեմն դուք զուր տեղը ու անմտորեն մի՛ ակնկալեք, որ ուրիշները հասկանան ձեզ: Մի՛ դատեք նրանց, ովքեր չեն կարողանում հասկանալ ձեզ: Ձեր բարբառը օտար մի լեզու է նրանց համար:

Դիտվել է՝ 1782

Մեկնաբանություններ