ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նախ հոգևոր

Նախ հոգևոր
15.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 15

Ինչ Ասեմ ձեզ: Ձեր սիրտը կոտրված է: Այս խոսքը հիշեք. «Աստված նորոգում է կոտրված սրտերը»: Դուք միայն զգացեք քնքշանքը Իմ Ձեռքերի, երբ ծածկում, կապում եմ ձեր վերքերը:

Դուք երկուսդ էլ գտնվում եք մի շատ առանձնահատուկ վիճակում: Ես ձեզ մասնակից եմ դարձնում Իմ ծրագրերին ու գաղտնիքներին. ծանոթացնում եմ ձեզ Իմ մտադրություններին, երբ շատերը խարխափում են անորոշության մեջ:

Ջանացեք հասկանալ այս բառերի իմաստը. «Նախ խնդրեք Աստծո Արքայությունը և Իր Արդարությունը, և այդ բոլոր բաները – նյութական բարիքները. Աստված ձեզ ավելիով կտա»: ՈՒրեմն մի տառապեք նյութական կարիքների համար, այլ ձգտեք ձեռք բերել Իմ Թագավորության գանձերը:

Մահկանացուներիդ գործելակերպը անչափ տարօրինակ է: Կարծում եք, որ նախ հարկավոր է հոգալ նյութական կարիքները, ապա նոր հասնել` Հոգևոր Գիտությանը ու նրա գանձերին: Իմ Արքայության մեջ այդպես չէ: Նախ հոգևորն է գալիս, հետո նոր նյութականը: ՈՒրեմն նյութականն ունենալու համար` կրկնապատկեք հոգևորին հասնելու ձեր ջանքերը:



Դիտվել է՝ 2743

Մեկնաբանություններ