Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Աղոթի՛ր և օրհնի՛ր

Աղոթի՛ր և օրհնի՛ր
16.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 16

Ես սպասում եմ, որ մարդիկ իրենց խնդրանքները շարունակ Ինձ ներկայացնեն, որովհետև գիտեմ, որ այդ ջերմ թախանձանքների գնով է, որ նրանք կարողանում են խաղաղ վստահություն, զորություն և խաղաղություն գտնել: ՈՒստի Ես, պարտականություն եմ դրել Իմ աշակերտների վրա` ամեն ժամ թախանձանքներ ներկայացնել:

Երբեք չձանձրանաք աղոթք անելուց: Երբ մարդ տեսնում է, թե ինչ հրաշալի կերպով է իր աղոթքների պատասխանը տրվում, այդ ժամանակ խորապես ցավ է ապրում, որ քիչ է աղոթել: Աղոթքը փոխում է ամեն ինչ: Աղոթքը վերստեղծում է: Աղոթքը անդիմադրելի է: ՈՒրեմն աղոթիր. բառացիորեն անդադար աղոթիր: Աղոթեք այնքան, որ գրեթե դադարեք աղոթելուց, որովհետև ձեռք եք բերել ժայռի պես հաստատուն վստահություն: Շարունակեք աղոթել, քանի որ այն արդեն այնքան մեծ սովորություն է դարձել, որ չեք կարող դիմադրել այդ պահանջներին:

Առհասարակ այնքան աղոթեք, մինչև որ այն վերածվի Օրհնության: Այս միակ ձայնանիշն է, որի վրա պիտի ավարտվի ճշմարիտ աղոթքի մեղեդին: Ինչ որ մարդու սերն ու խնդությունն է ուրիշների հանդեպ, այդպես էլ նրա աղոթքն ու օրհնությունն է Աստծո հանդեպ:

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ