Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած, որովհետև անպատիժ է

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած, որովհետև անպատիժ է
17.05.2023 | 23:01

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, և հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։

Հետևողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։

Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 քառ. կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։

Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։

Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների և այլ հարցերի մասին։

Նիկոլը այլևս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։

Որովհետև անպատիժ է։

Դե՞ռ…

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Ծաղրանակարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ