ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նոր ու կենսական ուժ

Նոր ու կենսական ուժ
18.05.2023 | 08:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 18

«Ինձ նայեք երկրի ծայրերից, և պիտի գտնեք ձեր փրկությունը» (Ես. Խե. 22):

Փրկությունը չի տրվում մարդուն իր արժանիքների համար:

Փրկության խոստումը տրված է բոլոր նրանց, ովքեր դարձել ու Ինձ են նայում:

Ամեն մարդ ունի այդ անելու իրավունքը:

Մեկ անգամ նայելը բավական է:

Փրկությունը հաջորդում է դրան:

Նայիր. և կփրկվես վհատությունից:

Նայիր և կփրկվես մտահոգություններից:

Նայիր. և կփրկվես մտմտուքներից:

Նայիր. և ահա, քո էությունը կհամակվի մի խաղաղությամբ, որ վեր է ամեն մի ըմբռնումից:

Ներս կհոսի` նոր կենսական մի ուժ. կգա` իրոք հրաշալի ուրախությունը:

Նայիր. անդադար նայիր:

Կասկածները շուտով կփարատվեն, կգա ուրախությունը, և հույսը կհաղթանակի:

Եվ քոնը կլինի կյանքը, կենդանացնող կյանքը:

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ