ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստված և առաջնորդություն

Աստված և  առաջնորդություն
19.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 19

Հանգիստ եղիր, իմացիր, որ ամեն ինչ Իմ վստահելի ձեռքում է: Հանգիստը վստահություն է նշանակում, իսկ անդադար գործունեությունը` անվստահություն: Քանի դեռ չգիտես, որ Ես գործում եմ քեզ համար, դու հանգիստ չես ունենա. անգործությունը վհատության արդյունք է:

«Իմ ձեռքը չի կարճացել, որ չկարողանա փրկել»:

Հիշիր այս. կրկնիր և վստահիր այս խոսքին:

Սիրով ընդունիր այս իմացումը ու ցնծա դրանով: Այսօրինակ ճշմարտությունը նման է փրկարար պարանի, որ նետվում է խեղդվողին: Այս խոսքի ամեն մի կրկնություն, մի առաջ քայլ է, որ մոտեցնում է մարդուն ապահովության ափին:

Այս մտապատկերը, թող սովորեցնի քեզ մի մեծ ճշմարտություն: Այս ճշմարտությունը քո ձեռքից այլևս բաց մի թող, իբրև աղոթք ասա այն, հաստատիր այն, իբրև պարան բռնիր այն:

Որքան անմիտ ու զուր են քեզ փրկելու քո անձնական ճիգերը, երբ մի ձեռքով պարանն ես բռնել, իսկ մյուս ձեռքդ ջանք է թափում դեպի ափ լողալ:

Կարող է և այնպես պատահի, որ թողնես քեզ նետված պարանը ու այդպես արգելք հարուցես քեզ ազատողին, որ քեզ չկորցնելու համար գործում է շատ մեծ զգուշությամբ:

Կյանքը չի կազմված միայն փոթորիկներից ու վայրիվերումներից:

Թեպետ սաղմոսերգուն ասում է. «Քո բոլոր ալիքներն ու կոհակները անցան իմ վրայով»: Բայց այնուհանդերձ գրում է նաև. «Նա դուրս հանեց ինձ սոսկալի վիհից. տիղմից ու տառապանքից և իմ ոտքը դրեց ժայռի վրա և իմ ընթացքը հաստատեց»:

Մտածեք այս հրաշալի ճշմարտության երեք իմաստների վրա. ապահովություն, վստահություն, առաջնորդություն:

1. Հանեց ինձ ահավոր վիրապից` Ապահովություն:

2. Ոտքս դրեց ժայռի վրա` Վստահություն:

3. Հաստատեց ընթացքս` Առաջնորդություն:

Այս երրորդը վերջնական հանգրվանն է, երբ փրկված հոգիները մինչև վերջ Ինձ վստահելով` այլևս չեն փնտրում իրենց ճանապարհը, այլ ապագան իր ծրագրերով հանդերձ թողնում են Ինձ` իրենց Ազատարարին:





Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ