Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Ինչու պետք է լինել զոհվածների ծնողների կողքին

Ինչու պետք է լինել զոհվածների ծնողների կողքին
19.05.2023 | 21:57

*Որովհետև ամբոխը «Նիկոլ» գոռալով բառացիորեն քայլում էր իրենց երեխաների շիրիմների վրայով Եռաբլուրում ու իրենք չունեին ներուժ դա կանխելու։

*Որովհետև իրենց ուժով բերման էին ենթարկում Եռաբլուրից ու 9 ամսվա մեջ «չգտան» ծնողներին մարմնական վնասվածքներ հասցրած բերետավորներին։

*Որովհետև նիկոլը ԱԺ ամբիոնից ասում էր, որ իրենց երեխաները կարող էին չզոհվել, եթե ինքը այլ որոշում կայացներ ու շարունակում է դրանից հետո կառավարել։

*Որովհետև Աննան բարոյա-խրատական դասեր է տալիս զոհվածների մայրերին ու պնդում, որ իրենց երեխաները զոհվել են «հանուն ոչինչի»

*Որովհետև ֆեյքերի ֆաբրիկաները ու իշխանական քարոզիչները հրահանգով ատելություն են գեներացնում զոհված տղերքի ու իրենց ծնողների հանդեպ։

*Որովհետև իրավապաշտպանները, միջազգային կառույցներն ու դեսպանատները «չեն նկատում» ծնողների հանդեպ բուլինգը, բռնությունն ու անարդարությունը։

*Որովհետև պետական կառույցներն ամիսներով, տարիներով պահում են նրանց երեխաների մասունքները սառնարաններում ու չեն տեղեկացնում ծնողներին։

*Որովհետև պատերազմից 2.5 տարի անց չեն հրապարակում զոհվածների անվանական ցուցակներ, հաշվում են իրենց քամահրանքով +-50-ով։

*Որովհետև էս սաղ տեսնող ու լռող երեսպաշտները զոհվածի մորից «ահաբեկիչ» են սարքում։

Ես առողջ հասարակությունում եմ ուզում ապրել, որտեղ այս ամենը նույնիսկ ամոթ կլինի պատկերացնել, էլ ուր մնաց տեսնել։ Ծնողներն էլ են հարգանք ուզում իրենց երեխաների հանդեպ։ Մեծ բան չի իրենց ուզածը, նորմալ հասարակության մեջ նորմալ պահանջ է։

Gayaն պիտի իրավունք ունենա այցելելու իր երեխայի շիրիմին երբ ուզենա, ոչ թե երբ դատարանը կամ քննիչը որոշեն։

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ

Դիտվել է՝ 8866

Մեկնաբանություններ