ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ

Ինձ շահելով` կշահեք ամեն ինչ
20.05.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 20

Կհաղթես անպայման:

Հաղթանակող ոգին երբեք չի կոտրվում:

Քաջ ու վստահող սիրտ ունեցիր:

Քո բոլոր դժվարությունները դիմավորիր հաղթանակի ոգով:

Վե՛ր մագլցիր, նվաճի՛ր այն բարձունքը, որ մինչև այսօր անճանաչ էր մնում:

Իմացիր. ուր որ Ես եմ գտնվում, հաղթանակն այնտե՛ղ է:

Չարության ուժերը` լինեն դրանք քո ներսում, թե քեզնից դուրս, փախուստ են տալիս Իմ Ներկայությունից:

Շահի՛ր Ինձ և ամեն ինչ շահած կլինես:

Ամե՛ն ինչ:

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ