ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նետիր այդ իմ ոտքերի մոտ

Նետիր այդ իմ ոտքերի մոտ
21.05.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 21

Ինձ տեսնելու համար դու պետք է բերես քո հոգսերն ու ցավերը և ցույց տաս Ինձ քո վստահող սիրտը: Երբ կարողանաս իրապես հրաժարվել հոգսերից, այն ժամանակ միայն կգիտակցես Իմ իրական ներկայությունը:

Երբ անընդմեջ հետամուտ լինես Իմ ներկայության գիտակցությանը, իբրև պարգև Ինձ կստանաս: Հոգսերի ու մտածմունքների մեջ ոչ ոք չի կարող տեսնել Իմ երեսը: Երբ քո բեռները թողնես Իմ ոտքերի մոտ, միայն այդ ժամանակ կհասնես այդ գիտակցությանը և հոգևոր տեսողությանը:

Հիշիր. հնազանդություն, հնազանդություն և միայն հնազանդությունն է այն ուղիղ ու նեղ ճանապարհը, որ տանում է քեզ Երկնքի Արքայություն: Այս պահին արժե քեզ մտերմաբար ասել. «Ինչու՞ Ինձ Տե’ր, Տե’ր եք անվանում, բայց ասածներս չեք կատարում»:

Նկարագիրը կերտվում ու գեղեցիկ տեսք է ստանում կարգ ու կանոնով ու պարտականությունները կատարելով միայն, որովհետև Իմ աշակերտները պետք է մեծ գնով ի կատար ածեն իրենց փրկությունը. թեպետ, այս բանը գլուխ չի գա առանց Իմ ուժի ու օգնության և առանց Ինձ հետ սերտ հաղորդակցություն ունենալու:

Ամեն մի անհատ հոգու համար ուսուցումը տարբեր է նաև հոգևոր կյանքի պարագայում: Այն մարդուն, որ սիրում է ապրել աղոթքի ու մտածումի ինքնամփոփ մի կյանք` թելադրվում է կյանքի գործուն ճանապարհ դուրս գալ. իսկ եռանդուն ու բազմազբաղ մարդուն` թելադրվում է հանդարտվել համբերությամբ Ինձ սպասել: Ինչ ուրախություն, ինչ հանգիստ ու խաղաղ վիճակ կհաջորդի սրանց. բայց զբաղյալ իրադրության մեջ խաղաղություն պահպանեք:




Դիտվել է՝ 1884

Մեկնաբանություններ