ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հրամայի՛ր տիրոջդ

Հրամայի՛ր տիրոջդ
22.05.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 22

Տե՛ր, պահանջում եմ Քո օգնությունը:

Այո՛, պահանջիր, շարունակ պահանջներ ներկայացնել: Վստահություն կա, որ կարող է երկար սպասել, կա նաև վստահություն, որ չի հանդուրժում ոչ մի ուշացում: Երբ մեկընդմիշտ համոզված ես քո բռնած ճանապարհի ուղղության վրա, երբ վստահ ես, որ առաջնորդվում ես Աստծո կողմից, ասա.

«Մի՛ ուշացիր, արի՛, ո՜վ Իմ Տեր»:

Դուք այլևս ծառա չեք, այլ` բարեկամներ:

Իսկ բարեկամն իրավունք ունի հրամայելու իր բարեկամին. կարող է մտածել, թե ինչ-որ ունի իր բարեկամը, նաև իրենն է` բարեկամի իրավունքով: Սակայն այս երբեք չի նշանակում ծույլ կյանք ապրել` ի հաշիվ բարեկամի, այլ` պահանջել բարեկամի միջոցները, անունը, ժամանակն ու այն ամենը, որ ունի նա, և որոնք քեզ հարկավոր են:

Բարեկամությունը, ճշմարիտ բարեկամությունը թելադրում է ինքնին` սեփականելու իրավունք: Իսկ Աստծուն ծառայելու մեջ կատարյալ ազատություն կա: Աստծո ժառանգորդները ժառանգակից են Ինձ` ժառանգության մեջ: Աստծո ստացվածքներից Մենք մաս ու բաժին ունենք: Դուք էլ Իմ չափով այդ իրավունքը ունեք: Գործադրեք ձեր իրավունքը: Մուրացկանը ուղղակի մուրում է. իսկ տան զավակը մոտենում է ու վերցնում:

Երբ տեսնում եմ Իմ որդիներին, որ Իմ դռան առջև նստած աղերսում ու սպասում են, Ես թողնում եմ իրենց այդ վիճակում, մինչև որ իրենք հասկանան, թե ինչքան անմիտ բան է իրենց արածը, երբ կարող էին համարձակ մտնել իրենց տունը և վերցնել իրենց ուզածը:

Այս մոտեցումը, իհարկե, ամեն մարդու համար չէ: Նախ պետք է հաստատվի որդի լինելու իրավունքը:



Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ