ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Փոքրիկ սրտացավեր

Փոքրիկ սրտացավեր
23.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 23

Ներդաշնակության պակասը, որ կա քո կյանքի ու գործերի մեջ, մեծ ծարաբեռնվածության արդյունք չէ, այլ քո թույլ տալն է, որ փոքրիկ սրտացավերը, հոգսերն ու բեռները կուտակվեն քեզ վրա:

Եթե մի որևէ բան նեղություն է տալիս քեզ, նախ Ինձ հետ ձեռնարկիր և ուղղիր այն, նախքան որևէ մեկի հետ հանդիպելն ու խորհրդակցելը: Կամ նախքան մի որևէ նոր պարտականություն ստանձնելը:

Դու քեզ համարիր իբրև մեկը, որ կատարելով Իմ հանձնարարությունները` անմիջապես վերդառնում է` ասելու համար, որ պատգամը հաղորդված է և գործը կատարված:

Այնուհետև կարող ես պատասխանատվության զգացում բնավ չունենալ, որովհետև քո միակ պատասխանատվությունն այն է, որ կատարած լինես հանձնարարված պարտականությունը. ապա դառնաս նոր գործ ձեռնարկես, ուրախանալով, որ ահա կատարվելիք գործեր ունես անելու` Իմ Սիրո համար:

Դիտվել է՝ 1807

Մեկնաբանություններ