Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Առատություն

Առատություն
24.05.2023 | 00:12

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 24

Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:

Բայց դուք երկուսդ էլ շնորհակալ եղեք, որ կա այդ մասին իմացող Մեկը: Մեկը, որ հաշվի է առնում ամեն մի տագնապ, ճիգ ու գլխացավանք:

Քանի որ դուք հենց այնպես լսողներ չեք միայն, պետք է ճանաչեք տագնապի ու նեղության մատնված այն հոգիներին, որոնց մասին տեղեկացնում եմ ձեզ, որպեսզի անպայման օգնեք նրանց: Երբ դուք օգնում եք, այդ ժամանակ դուք էլ եք օգնություն ստանում. և այդպես ձեր օգտակարության շրջանակը շարունակ մեծանում ու ընդարձակվում է:

Ընդունեք, որ դուք Իմ աշակերտներն եք և մասնակից եք հինգ հազարի կերակրմանը. և ահա, Ես ձեզ եմ տալիս ուտելիք, և դուք բաժանում եք. և այդպես շարունակ: Երբ ձեր մոտ այդչափ քիչ հաց և ձուկ կա, դուք կարող եք ասել. «Մենք միայն մեր կարիքները բավարարելու չափով ունենք»: Միայն Իմ օրհնությունը չէր, որ հացը բազմացնելու հրաշքը կատարվեց, այլ նաև Իմ աշակերտների բաշխելը:

Դուք էլ ձեր էության մեջ զգացեք, որ Առատորեն տրված է ձեզ անհրաժեշտը, ինչպես անապատի մեջ կերակրվողները զգացին: «Նրանք բոլորն էլ կերան ու կշտացան»: Մինչև անգամ կտորտանքներ ավելացան:

Ես տալիս եմ ձեզ Բաց Ձեռքով ու Բաց Սրտով: Հիշեք ձկների վտառը: Նավը ընկղմվելու, իսկ ուռկանները պատռվելու աստիճան լցվեցին Իմ տված ձկներով: Ձեր մտքից հանեք ամեն տեսակ սահմանափակում` երբ հարցը Իմ Տալուն է վերաբերում:

Առատությունը Աստծո բաշխելու ձևն է: դարձյալ կրկնում եմ. հանեք ձեր մտքից Ինձ սահմանափակող ամեն մի մտածում: Տեղատարափներ ստացեք և ձեր հերթին ուրիշների վրա առատորեն տեղացեք:




Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ