Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-3

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին արեց այն, ինչի համար բերել էին և եկել էր իշխանության-3
24.05.2023 | 23:04

(սկիզբը` այստեղ)

Կասկած իսկ չունենք, որ Նիկոլն իր երեկվա ասուլիսում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններով հող է նախապատրաստում Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան- Ռուսաստան ոչ միայն ռազմավարական դաշնակցային, այլև ընդհանրապես հարաբերությունները վերջնականապես փչացնելու, խզելու, Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան հանելու հարց բարձրացնելու և դրան հասնելու, Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը պաշտոնապես 180 աստիճանով փոխելու (պաշտոնապես, որովհետև գործնականում այն արդեն փոխված կամ փոխվելու ընթացքում է), դեպի ԱՄՆ, ՆԱՏՕ, Արևմուտք շուռ տալու և, ի վերջո, Հայաստանն արծաթյա սկուտեղի վրա Թուրքիային մատուցելու համար:

Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու այս աղետալի ընթացքը քաղաքականությունը, կրկնում ենք, պետք է կասեցնել ցանկացած, ցանկացած գնով ու միջոցով:

Ինչ է ասել, ավելի ճիշտ, ստել Նիկոլը՝ Հայաստանի գերագույն գլխավոր ստախոսը: Ասել է, թե ՀԱՊԿ-ին անդամակցությունը սահմանափակում է Հայաստանին զենք գնելու հարցում: Իբր թե ինքը մտահոգ ու շահագրգիռ է Հայաստանի համար զենք գնելու հարցում, գիշեր- ցերեկ այդ մասին է մտածում, դարդ անում, և հիմա ակնարկում է, որ Հայաստանին անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, որպեսզի կարողանա ինչ-որ տեղերից զենք գնել:

Շատ եմ ափսոսում, որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամու ասուլիսին ներկա չեմ եղել, այլապես հարցնելու էի, թե, արա, զենք գնելու մասին որ խոսում ես, չե՞ս վախենում, տակդ չե՞ս լցրել, որ Ալիևն այդ մասին լսելով, զույգ ականջներդ կկտրի ու կխցկի բերանդ…

Իսկ եթե չես վախենում, ուրեմն իրեն նախապես ասել ես, որ զենք գնող չես, իր լսածը թող լուրջ չընդունի, պարզապես կարիք ունես հայ ժողովրդի հարիֆ մասին խաբելու համար հերթական թատրոնը խաղալու, հերթական կեղծավորության, ինչպես նաև Հայաստանը ՀԱՊԿ-ից հանելու համար ինչ-որ պատճառաբանություն մոգոնելու՝ նախատեսված ոչ միայն հայ հասարակության, այլև Մոսկվայի համար: Բայց Մոսկվան ոչ միայն արցունքներին, այլև ստերին ու կեղծիքներին էլ չի հավատում, մասնավորապես, քո՛, Նիկոլ:

Վերջում էլ մի բարի խորհուրդ կտայի՝ արջի թաթալոշը ծանր է լինում, հանկարծ չշշկռվես…

Զենք գնողիս տեսեք… Զենք գնելուց բարբաջում է նա, ով վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում մի երկրի, որը միտումնավոր պարտվողական պատերազմ էր վարում, որն ունենալով աշխարհում եզակի «Իսկանդեր» օպերատիվ- մարտավարական հրթիռային համալիրը (2020թ. ողջ աշխարհում, Ռուսաստանից բացի, միայն Հայաստանն ուներ), 44-օրյա պատերազմում այն թշնամու դեմ չգործադրեց:

Զենք գնելուց բարբաջում է նա, ով պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրածի հետ միասին պատասխանատուն է պետական բյուջեից ահռելի միջոցների վատնմամբ, առանց համապատասխան հրթիռների, Ռուսաստանից ՍՈւ 30 ՍՄ կործանիչները գնելու համար, որոնցից մեկի օդաչուական խցիկում լուսանկարվելով, այն, ինչպես և տվյալ գնումը ծառայեցրեց սոսկ իր գովազդին, քանի որ կործանիչները Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում, ըստ էության, մետաղաջարդոնից չտարբերվեցին:

Ինչպես երեկ հայտարարեց Նիկոլը, Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Երևանի համար ռազմական տեխնիկայի գնման և անվտանգության հարցերի քննարկման հետ կապված խնդիրներ է ստեղծում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ այդ ո՞ւմ, ո՞ր պետությունների հետ է Նիկոլն իր դավաճանական, թշնամական իշխանության հետ միասին ցանկացել Հայաստանի անվտանգության հարցեր քննարկել, որ չի կարողացել, խնդիրներ են առաջացել:

Ստո՛ւմ է Նիկոլը, այստեղ էլ է ստում: Շատ լավ էլ քննարկել են, Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն է քննարկել ԱՄՆ-ում և այլուր՝ արևմտյան պաշտոնյաների հետ: Ինքը և իր մյուս դրածոներ, Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը, արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն (գործակալ Օմեգան) են քննարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, եվրոպական և ամերիկյան այլ պաշտոնյաների հետ, և նրանց շարքում թերևս ամենագլխավորի՝ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության (MI-6-ի) ղեկավար Ռիչարդ Մուրի հետ:

Քննարկել են Ռուսաստանի (բնականաբար, նաև ՀԱՊԿ-ի) վերոնշյալ բացահայտ և երդվյալ, և Հայաստանի ծպտյալ թշնամիների հետ, և քանի որ օգուտը զրո է, իսկ վնասը միանգամայն սպասելի, կարող ենք եզրակացնել, որ քննարկել են ոչ թե Հայաստանի անվտանգության, այլ մեր երկրի ազգային անվտանգության ու շահերի դեմ ուղղված հարցեր: ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը Նիկոլին պետք է նրա համար, որ մեր երկիրը մտցնի ՆԱՏՕ, ավելի ճիշտ, դնի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և առայժմ դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող Ադրբեջանի զոհասեղանին:

Ի՞նչ է՝ Նիկոլը նոր ու նորագույն պատմության լիկբեզի կարի՞ք ունի, հիշողության խորը կորստի խնդի՞ր, թե իրեն էշի տեղ է դրել, ու չգիտի, չի հիշում կամ ձևացնում է, որ չգիտի, թե նույն Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ինչ արջի ծառայություններ են մատուցել հայերիս ու Հայաստանին, ինչպես և ինչ փաստերի առջև են կանգնեցրել, ինչ խորամանկ, ծպտյալ, նենգ, Մեծ Բրիտանիայի պարագայում նաև բացահայտ թշնամական քաղաքականություն վարել մեր նկատմամբ, ԱՄՆ-ի հետ միասին, զինել, ռազմական տարատեսակ աջակցություն ցուցաբերել մեր արտաքին թշնամիներից Ադրբեջանին ու Թուրքիային…

«Դուք կարծում եք, որ Հայաստանն այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա գնելու հնարավորություն չի ունեցել։ Ուներ: Այդ հնարավորությունները փակ էին, և դա բացատրվում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությամբ», – ասել է Նիկոլը երեկվա ասուլիսում։

Այստեղ էլ է Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին ստում, որովհետև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չէր, որ մեր երկիրը սպառազինություն կամ ռազմական տեխնիկա գներ այլ պետություններից, ինչպես, օրինակ, Չինաստանից, Հնդկաստանից, Իրանից… Եվ գնել էլ է:

Հայաստանը վերջին տարիներին զենք, մասնավորապես, հաուբիցներ է գնում Հնդկաստանից: Պաշտպանական ծախսերում ներառված են ռազմական տեխնիկայի, սպառազինության գնումներ, ի վերջո, մի բան պետք է գնեն, բայց Ռուսաստանից էժանը, այսինքն՝ Հայաստանի համար, որպես իր ռազմավարական դաշնակցի, գործարանային գներով տրվողը թողած, թանկը և իր տեխնիկական պարամետրերով ռուսականին զիջողը գնել ու գնում են Հնդկաստանից (ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ավելի քան 250 մլն դոլարի): Մինչև 2020 թվականի պատերազմը, որոշակի զինատեսակներ ձեռք են բերվել նաև Չինաստանից, Հորդանանից և այլ երկրներից։

Եթե համարենք, թե Նիկոլը նկատի ուներ ՆԱՏՕ-ի անդամ պետություններից և Իսրայելից հարվածային սպառազինության ձեռքբերումը, ապա դրանց տրամադրումը նախ մերժվում է, իսկ եթե որոշ պետությունների կողմից նույնիսկ չի մերժվում, ապա թերևս միտումնավոր առաջարկվում է այնպիսի բարձր գներով (Իսրայելի առաջարկածը դեռ չենք մոռացել…), որ դրանց գնումը գործնականում անհնար է դառնում այն պարզ պատճառով, որ Հայաստանը չունի դրանք ձեռքբերելու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Ավելին. իսկ ո՞վ է ասում և հիմնավորում, որ դրանք իրենց որակով ու հնարավորություններով գերազանցում են ռուսականին, Արևմուտքի կողմից Ուկրաինայի միջոցով ՌԴ-ի դեմ վարվող պատերազմը ճիշտ հակառակն է վկայում: Նկատի ունենանք նաև, որ Նիկոլն ինքը, հատկապես մինչև 2020 թվականը, քիչ հետաքրքրություն է ցուցաբերել բանակը վերազինելու հարցում, և հիմա ինչի՞ց է խոսում և ում դեմ բողոքում…

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ