ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Որևէ բան արեք

Որևէ բան արեք
25.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 25

Սահման չի դրվի ձեր անելիքներին: ՈՒշադրություն դարձրեք սրան: Երբեք մի որևէ գործ մի թողեք երեսի վրա ընկած, երբեք մի հրաժարվեք որևէ գործի գաղափարից այն պատճառաբանությամբ, թե այն ձեր ուժերից վեր է: Այս իբրև հրաման եմ տալիս ձեզ:

Մի պահ մտածեք այն փոքրիկ ծաղկի մասին, որ բուսնել է կարծր գետնի վրա: Երբ երկար ու տաժանակիր ճիգերից հետո նա իր գլուխը դուրս է հանում հողից, բնավ վստահ չէ, թե արևի լույսն ու ջերմությունը կողջունեն իրեն: Այդ իրագործումը իրականում իր ուժերից վեր է: Բայց սերմի մեջ գտնվող կենսական ուժը մղում է տալիս իրեն, և ինքը կատարում է հողից դուրս գալու այդ դժվարին գործը: Երկնքի թագավորությունը սրան է նմանվում:

Դիտվել է՝ 1904

Մեկնաբանություններ