Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ավելի՛ն պահանջեք

Ավելի՛ն պահանջեք
26.05.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 26

Այժմ դուք ձեր պահանջները ներկայացնում եք ճիշտ այնպես, ինչպես Ես եմ պատվիրել, և շուտով դրա արդյունքը դուք կտեսնեք: Շատ ժամանակ չի անցնի, և դուք կտեսնեք դրա իրական արդյունքը: Սա չհնացող մի օրենք է:

Դուք հիմա նման եք այն տղաներին, որ դասը սովորելու ջանադիր վարժություններ են անում: Մի՛ դադարեք սովորելուց ու վարժություններ կատարելուց և շուտով շատ հեշտորեն կտիրապետեք ձեր դասին:

Դուք շատ հաճախ եք տեսնում ուրիշներին, ովքեր շատ հեշտորեն արտահայտվում և հրաշալիորեն արտացոլում են Իմ զորությունը: Բայց դուք չեք տեսել այն կարգ ու կանոնը, որին ենթարկվում են նրանք` նախքան կդառնային Իմ զորության այդօրինակ արտահայտողները:

Կարգապահությունը մի բացարձակ անհրաժեշտություն է` մինչև Իմ այս ուժին տրվելը Իմ աշակերտներին: Այս մի հավելյալ վերընծայում է:

Դուք կարծում եք, թե արդեն այնքան շատ բան եք սովորել, որ ձեր կյանքը չի կարող այլևս սխալ լինել: Ճիշտ է, բայց ուրիշները պետք է այնքան սպասեն, մինչև որ արտաքին նշաններ տեսնեն ձեր կյանքի մեջ` նախքան այս հոգևոր ճշմարտության մեջ համոզվելը:




Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ