«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.05.2023 | 00:02

Օգնիր, իմ Հզոր, վերաշինել ցանկապատը,

Որ նորեն ջարդեցի, ու օձն ինձ կծեց,
Անգետիս կավը նվաստ է բարձրին
հասնելու համար`
Հոսում է անվերջ։
Դանդաղեցրու նյութին տրվելու
այս ցավ ընթացքը,
Օգնիր hասնել դեպ Քեզ,
Օգնիր հասկանալ խորհուրդդ վերին,
Ներել բոլոր ինձ հանդիպողներին.
Դեգերումների դատարկության մեջ,
Օգնիր վերստին Անունդ առնեմ ուսերս ի վար,
Լցվեմ Քո լույսով` հավատքի տաճար`
Դեպ տուն դառնալու համար:

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ