ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սատանայի մահվան զանգակը

Սատանայի մահվան զանգակը
30.05.2023 | 08:23

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 30

Տե՜ր մեր, օրհնում ենք Քեզ:

Աստծուն ուղղված Օրհնությունը` Սատանայի մահը գուժող զանգն է: Հրաժարումը, Իմ կամքն անվերապահորեն ընդունելն ու այն կատարելը` չունեն չարը հաղթելու այնքան զորություն, որքան որ օրհնությունն ունի:

ՈՒրախ սիրտը` չարին ուղղված Իմ լավագույն զենքն է: ՈՒրեմն աղոթեք ու օրհնեք:

Քայլ առ քայլ կսովորեք ձեր դասը, և ձեր առջև կբացվի ավելի ընդարձակ մի տարածություն:

Առաջ քայլեք` ուրախ երգեր երգելով: Միշտ ուրախ եղեք: Օրը լավ է անցել, եթե ունեցել է իր մեջ ուրախության խայտանքը:

Օրվա ընթացքում ավելի հաճախ խոսեք Ինձ հետ: Ձեր հայացքը բարձրացրեք վեր, նայեք Իմ Երեսին: Իմ Ներկայության մոտիկությունը զգալով` դուք կունենաք սիրող դեմք, ապահովության զգացում և ուրախության հրճվանք: Սրանք ձեր լավագույն աղոթքներն են:

Սրանք թող օծեն ու մեղմեն օրվա հոգսը, այն ժամանակ կանհետանա վախը, որն այնքան սոսկալի դիմագիծ ունի, որ վանելով հետ է դարձնում` ձեզ մոտեցող երջանկությունը:



Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ