ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթիր առանց բառերի

Աղոթիր առանց բառերի
31.05.2023 | 08:19

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 31

Տե՛ր, աղաչում եմ, լսի՜ր մեզ:

Լսի՛ր, Ես պատասխանում եմ: Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին: Աղոթքը շատ տեսակներ ունի, սակայն այն ինչ տեսակի էլ որ լինի` օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն:

Այնպես որ, եթե անգամ աղոթքը հավատավոր մի հայացք է, սիրո մի նայվածք կամ` բառ, կամ պարզ վստահություն` գեղեցիկ կեցվածքի, եթե անգամ մի որևէ խնդրանք չպարունակի իր մեջ, դարձյալ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք կբերի ու կապահովի աղոթողին:

Որովհետև հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան: Հոգին էլ, մարդկային կերպարանքի մեջ լինելով, կարիք ունի այն բաների, որոնք պատկանում են իր

բնակարան-մարմնին:

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ