ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ընկերակցություն

Ընկերակցություն
01.06.2023 | 00:20

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 1

Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի... եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք Իմ աշակերտներն եք:

Հովհաննես 13, 34:35

Հոգու պայծառակերպության ճանապարհը Աստվածային ընկերակցության ճանապարհն է:

Կարևորը Ինձ ներկայացվող քո խնդիրները չեն, որպեսզի Ես այս կամ այն բանը անեմ քեզ համար, այլ կարևորը Ինձ հետ ապրելն է, Իմ մասին մտածելը, Իմ մասին խոսելը. այս է Ինձ նմանվելու միակ ճանապարհը:

Սիրիր Ինձ: Հանգստացիր Իմ ներկայության մեջ: ՈՒրախ եղիր Ինձնով:

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ