Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին

Օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին
02.06.2023 | 16:02

Երեկվանից շատերը քննադատում, հայհոյում են գյումրեցիներին այս դրոշների համար։ Մի մասը մտածում է դիտավորություն է, մյուսները կարծում են` պատահականություն, իրականում բացարձակ կարևոր չէ` դիտավորությու՞ն է, թե՞ ոչ...

Քաղաքային իշխանությունները պարտավոր էին զգայուն հասարակությունում ուշադիր լինել և թույլ չտալ նման հիմարություններ, հարվածի տակ դնելով գյումրեցիների պատիվը և կերպարը։

Ներքին համոզում ունեմ, որ կա դիտավորություն, «Նիկոլի տակ պառկողը թուրքի տակ էլ կպառկի», իսկ քանի որ այլևս շատ շատերը սկսել են կրկին գյումրեցիներին մեղադրել «Աղ ու հացով թուրք դիմավորելու» մեջ, հետևաբար համայնքապետարանը պարտավոր է պատասխանատվություն կրել և հարցը փակել։ Իսկ հարցը փակելու մեկ եղանակ

Կա` պատժել մեղավորներին, անկախ նրանից սա դիտավորությու՞ն է, թե՞ պատահականություն։ Վերջին հաշվով կապ չունի, օրինակ, դու դիտավորյա՞լ ես մարդ սպանում, թե՞ անզգուշությամբ, բացարձակ կապ չունի դու թրքասիրությա՞մբ ես թրքություն տարածում, թե՞ միամտաբար։

Հուսամ Գյումրու համայնքապետը կունենա այդքան կամք էս խնդիրը կարգավորելու

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ. Շարքային և թասիբով գյումրեցին մեղավոր չի, որ իր կողքին ապրում են նաև թրքածիններ, բացարձակ մեղավոր չի, որ 20-րդ դարում մի քանի հոգի աղ ու հաց են մատուցել թուրքական զորքին, հիմա էլ, օրինակ, ես կամ ինձ նման մտածող անձիք պատասխանատու չեն, որ քաղաքապետարանը հանձնվել է թուրքական շահերը պաշտպանող ՔՊ-ին, իսկ քաղաքապետն էլ անատամ է։

Ողջ երկրում էլ կան թրքածիններ և անատամ պաշտոնյաներ, հետևաբար օր առաջ պետք է կառավարության շենքից դուրս շպրտել չարքին:

Դիտվել է՝ 7823

Մեկնաբանություններ