ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Այդ քաղցր ձայնը

Այդ քաղցր ձայնը
05.06.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 5

Ես խոսում եմ շատ մեղմ:

Լսեք Իմ Ձայնը:

Աշխարհի ձայներին ականջալուր մի եղեք. լսեք միայն Աստվածային քաղցր ձայնը:

Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի: Լսեք, և ձեր տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն: Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ:

Հանգստություն ու մեղմություն բերող այդ քաղցր ձայնը կամոքի ու կբժշկի ձեր վերքերը և զորություն կտա ձեզ. իսկ այնուհետև ձեր պարտքը պիտի լինի թույլ տալ, որ ձեր ուժը դառնա Իմ ուժը: Մարդու աննշան ուժը լավ է` Իմ ուժի գրանիտի կողքին:

Դուք Իմ ուշադրության կենտրոնում եք: Երբեք մի մտածեք, որ թողնված եք աշխարհի քմայքին:

Իմ հրեշտակները գիշեր ու ցերեկ պահպանում են ձեզ, որպեսզի ոչինչ չկարողանա ձեզ վնաս պատճառել:

Դուք մեծ երախտագիտությամբ կլցվեք նրանց հանդեպ, եթե գիտենաք, թե ձեզ ուղղված չարության ու նեղության ինչպիսի նետեր են հեռացնում նրանք ձեզնից:

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ