Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունիսի 6
Ես եկա, որպեսզի օգնեմ աշխարհին:
Ամեն մարդ տեսնում է ինձ` համաձայն իրեն անհրաժեշտ կարիքների:
Պարտադիր չէ, որ դուք տեսնեք Ինձ այնպես, ինչպես ուրիշներն են տեսնում, ինչպես աշխարհը, իմ աշակերտներն ու Իմ հետևորդները, անգամ` ինչպես Իմ եկեղեցին:
Բայց անհրաժեշտ է, որ տեսնեք Ինձ. ամեն մեկդ` իբրև անհատականություն, Ինձնից ստանալու համար այն ամենը, ինչի կարիքն անձնապես ունեք:
Տկարը կարիքն ունի Իմ զորության: Չսիրվածին հարկավոր է Իմ մեղմ քնքշությունը:
Փորձության մեջ հայտնվածին ու ցած ընկածին` Իմ փրկությունը:
Արդարացված մարդուն հարկավոր է Իմ Գթասրտությունը:
Միայնակը կարիք ունի Բարեկամի:
Պայքարողը` Առաջնորդի:
Մարդկանցից ոչ ոք չի կարող այս ամենի կրողը լինել: Միայն Աստված կարող է այդպիսին լինել:
Մարդու հետ ունեցած Իմ յուրաքանչյուր հարաբերության մեջ դուք պետք է Աստված տեսնեք; Աստված` Բարեկամը, Աստված` Առաջնորդը, Աստված` Փրկիչը: