ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Արգելարշավ

Արգելարշավ
09.06.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 9

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ ուրախությանը: Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը:

Մի՛ մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը. մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները:

Ապավինեք Ինձ: Սիրեք Ինձ: Կանչեք Ինձ:

Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. « ՈՒստի վազեք, որպեսզի հասնեք»: Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու ուրախությունն եմ ու նավահանգիստը: Ինչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայից անցնելու համար:

ՈՒրեմն ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը. Ես եմ ձեր թե՛ Առաջնորդը, և թե՛ Նպատակը:

Դիտվել է՝ 3536

Մեկնաբանություններ