ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

ՈՒղտը բոլորիդ դռանն է չոքելու

ՈՒղտը բոլորիդ դռանն է չոքելու
09.06.2023 | 15:02

Մաքիավելիական պրագմատիզմը հիմնավորում է այն, որ, օրինակ, ոստիկանները, դատավորները, տասովչիկները և այլք, որոնք օրենքից դուրս ծառայություններ են մատուցում իշխանություններին, պետք է նաև ստանան այդ ծառայությունների «վարձատրությունը»։

Օրինակ՝ իշխանությունների համար հակաօրինական գործողություն կտարած ոստիկանին իշխանությունները չեն պատժելու, եթե նա, ասենք, մարդ ծեծի. կամ դատավորը, որն իշխանությունների պահանջով դատական ակտ է կայացրել, ապա հանգիստ փող կառնի ու կկայացնի այլ ապօրինի դատական ակտերն ու կմնա «խոշորացույցից դուրս»։

Սա նշանակում է, որ անգամ, եթե դուք «շառից-փորձանքից հեռու քաղաքականությամբ չեք զբաղվում», դա չի նշանակում, որ ձեզ անպատիժ կերպով չեն ծեծելու, չեն սպանելու, չեն հալածելու, ձեր իրավունքներն այլ կերպ չեն ոտնահարելու։

Ուղտը բոլորիդ դռանն է չոքելու` հիշե՛ք սա։

Վարազդատ Հարությունյան (Varazdat Harutyunyan)

Դիտվել է՝ 14094

Մեկնաբանություններ