Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Նեղության օրը

Նեղության օրը
10.06.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 10

Շնորհակալության պատարագ մատուցիր Ինձ և վճարիր քո ուխտը Բարձրյալին և ապա կանչիր Ինձ քո նեղության օրը, և Ես պիտի ազատեմ քեզ:

Գովաբանել ու գոհություն հայտնել Ինձ և հարատև կատարել տրվածդ խոստումներն ու ուխտերը` նշանակում է դրամ պահ տալ Ինձ, որպեսզի կարողանաս վստահորեն վերցնել այն քո նեղության օրերին:

Երբեմն աշխարհը զարմանում է` տեսնելով, որ այն մարդը, ումից նման բան չէր սպասում, հանկարծ ու մեծ գումարների տեր է դարձել` բավարարելով և՛ իր, և՛ իր բարեկամների կարիքները. և դեռ միջոցներ էլ հատկացնելով` բարեգործական նպատակների համար: Սակայն աշխարհը չէր տեսել` ինչպես է այդ մարդը` արդար ու հավատարիմ աշխատանքով վաստակած` անհաշիվ մանր գումարներ դրել գանձարկղ:

Այսպես է նաև Իմ Արքայության մեջ: Աշխարհը տեսնում է. որ հավատք ունեցող մարդը հանկարծ պահանջներ է ներկայացնում Ինձ ու ստանում Իմ ունեցվածքից: Աշխարհը կարծում է, թե մարդը կախարդական ուժ ունի: Իրականում բնավ էլ այդպես չէ: Աշխարհը չի տեսնում, որ այդ մարդը` գոհության ու փառաբանության ձևի տակ` հարատևորեն ու հավատարմորեն վճարում էր շարունակ. և անվերջ կատարում իր խոստումներն ու ուխտերը:

Այսպես պիտի լինի նաև ձեզ համար, Իմ որդիներ: «Օրհնության պատարագ ներկայացրու քո Աստծուն և կատարիր Բարձրյալին խոստացած քո ուխտը. և երբ նեղության ժամանակ Ինձ կանչես, Ես պիտի փրկեմ քեզ»:

Այս խոստումը իրապես վերաբերում է ծանր ու գորշ օրերին. երբ չկան անհրաժեշտ պայմաններ և քեզ կենսական ուժ տվող կռվաններ: Երբ տեսնում ես` մեծ կամ արժեքավոր բաներ չես կարող անել, այդժամ կարող ես քո հավատարմության փոքրիկ գործերն ու խոսքերը ամբարել Իմ շտեմարաններում, որ պատրաստ մնան` քո մեծ պահանջների օրվա համար:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ