ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ինձ նման

Ինձ նման
11.06.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 11

Տե՛ր, շնորհակալ ենք խաղաղության Քո այդ մեծ

պարգևի համար:

+ Իրական խաղաղություն միայն Ես կարող եմ տալ մարդկանց` նեղություններով ու դժվարություններով լեցուն այս անհանգիստ աշխարհի մեջ:

ճանաչել այդ խաղաղությունը, նշանակում է ստանալ արքայության կնիքը` նշանը Տեր Հիսուս Քրիստոսի:

Ի՛մ նշանը:

Երբ հասկացել ես այդ խաղաղությունը, ուրեմն արդեն գտնվում ես ճշմարիտ արժեքները ճանաչելու լավագույն վիճակի մեջ:

Այդժամ կարող ես իրոք ճանաչել արքայության արժեքները և բոլոր այն արժեքները, որ աշխարհը կարող է տալ:

Այդ Խաղաղությունը սիրով զեղուն հավատքն է:

Դիտվել է՝ 2882

Մեկնաբանություններ