Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ժայռի վրա հաստատված տուն

Ժայռի վրա հաստատված տուն
12.06.2023 | 00:18

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 12

Արթուն եղեք, որ լսեք ձայնս և հնազանդվեք անմիջապես:

Հնազանդությունը հավատքի ամենամեծ նշանն է: «Ինչու՞ եք ինձ Տեր, Տեր կոչում, բայց ասածներս չեք կատարում». այս խոսքերը երկրի վրա շատերին վերաբերեց, որոնք հետևում էին Ինձ, լսում Իմ խոսքերը, բայց ասածներս չէին կատարում:

Նրանք, որ լսում էին Ինձ, բայց ասածներս չէին կատարում, Ես նմանեցրի մի մարդու, որ իր տունը ավազի վրա է կառուցում: Փոթորկի ու նեղության ժամանակ ինքը տապալվեց, իսկ իր տունը` կործանվեց: Իսկ այն մարդը, որ Իմ Խոսքը լսելով, սրտանց հնազանդվեց Ինձ, նմանեցրի մի մարդու, որ իր տունը ժայռի վրա է կառուցում: Այդ տունը փոթորկի ժամանակ ամուր ու անսասան մնաց:

Մի կարծեք, որ այս ասելով` կամենում եմ պահանջել սոսկ Իմ պատվիրանների կատարումը. կամ` նույնիսկ, Իմ լեռան վրա ասված քարոզի իրագործումը:

Ես սրանցից ավելին եմ ուզում ասել նրանց, ովքեր իրապես ճանաչում են Ինձ:

Իմ ասածը հետևյալն է, որ կատարվեն բոլոր այն առաջադրանքները, որ Ես տալիս եմ յուրաքանչյուր մարդու. փոքրիկ թելադրանքները, որ Ես հուշում եմ ամեն մեկին, և դեռ այն պահանջներն ու ցանկությունները, որ Ես Եմ ներկայացնում:

Ապահով, ամուր, անսասան կյանքը. Իմ աշակերտների` ժայռի վրա հաստատված Տունը չի կառուցվում միայն ցանկությամբ, րոպեների ընթացքում, այլ կառուցվում է քար առ քար` հիմքերը, պատերը, տանիքը. հնազանդության գործերով, օրը օրին հետևելով Իմ թելադրանքներին և սիրահոժար կատարելով Իմ Կամքը:

Եվ այդ ժայռ-տան մեջ` կատուցված մարդու կողմից, բայց Աստծուց ներշնչված, այդ հնազանդության տան մեջ, որ ամենաճշմարիտ արտահայտությունն է Իմ հետևորդների պաշտամունքի ու երկրպագության, այո՛, այդ Տան մեջ է, որ գալիս եմ բնակվելու, Իմ բարեկամի հետ:

Այդ Ես Եմ տալիս ձեզ Գործ և Հույս: Գործ` տաղտկալի օրերի համար:

Հերիք է, որ կողք-կողքի դնեք պարտականությունների փոքրիկ աղյուսները և ահա, Իմ ցանկությունը ճիշտ կատարելու ճանապարհի վրա եք:

Այս նշանակում է, որ Իմ միակ ցանկությունը քեզ զորացած տեսնելն է, քո նկարագրի շարունակական կերտումը. այդ ամուր ու անսասան քրիստոնեական նկարագրի վերջնական կերտումը, ինչի մասին խոսեց Իմ սիրելի Պողոսը և մեծ զորությամբ թելադրեց իր հետևորդներին, որ տիրանան դրան:

Դիտվել է՝ 3706

Մեկնաբանություններ