ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ներշնչված Աստծուց

Ներշնչված Աստծուց
13.06.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 13

Այժմ սկսել ես լեռն ի վեր բարձրանալու դժվարին գործընթացը: Թեպետ անհարթ ու ցից աստիճաններ են քեզ վեր տանում, բայց ուրիշներին օգնելու քո ուժը իրոք հրաշալի կլինի:

Դու միայնակ չես բարձրանա:

Բոլոր նրանք, որոնց այժմ ուղարկում ես քո ջերմ ու սիրալիր մտածումները, վեր պիտի բարձրանան ու առաջնորդվեն քո կողմից:

Երբ շարունակ Ինձ նայես, քո բոլոր մտածումները կներշնչվեն Աստծո կողմից:

Գործադրիր դրանք և դու արդեն առաջնորդված կլինես Աստծուց:

Դրանք քո անձնական, բնածին մտածումները չեն, այլ ներշնչված են Իմ Հոգու կողմից, ուրեմն երբ հնազանդվում ես դրանց, քո աղոթքներն արդեն իսկ պատասխան են ստանում;

Սիրիր և ապավինիր:

Երբ քո մեջ չի մնա այլևս ոչ մի անազնիվ մտածում, այն ժամանակ Ես կկարողանամ գործել արդեն Իմ ամբողջ Հոգով: Իսկ երբ Իմ Հոգին է գործում, ոչ մի ուժ չի կարող նրան արգելք լինել:



Դիտվել է՝ 3188

Մեկնաբանություններ