ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ

Այսօր հանդիպիր ինձ դեմ առ դեմ
14.06.2023 | 00:08

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 14

Տե՛ր մեր և Աստվա՛ծ մեր, արա մեզ այնպես,

ինչպես Դու ես կամենում, որ լինենք:

Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն:

Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես եմ կամենում, որ լինեք: Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես եմ ձեր միակ առաջնորդը:

Մի կողմ թողեք ձեր մեջ ապրող նեղության ամեն մի զգացում: Ընդունեք յուրաքանչյուր բացվող օր, առանց հետ նայելու: Օրվա խնդիրները դիմավորեք Ինձ հետ և փնտրեք Իմ օգնությունն ու թելադրանքները` իմանալու համար, թե ինչպես վարվել:

Երբեք հետ մի՛ նայեք և երբեք վաղվան մի՛ թողեք այն գործը, որի համար ինձնից հանձնարարություն եք ստացել` այսօր անելու:

Դիտվել է՝ 2489

Մեկնաբանություններ