ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Փառքը, փառքը կծագի

Փառքը, փառքը կծագի
15.06.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 15

Ես ծրագրում եմ ձեզ համար: Իմ ճանապարհները հրաշալի են ու վեր ձեր ըմբռնումներից: Ճանաչեք հետզհետե Իմ առատությունը և Իմ բարությունը:

Ավելի ուշադիր եղեք Իմ կողմից առաջնորդված լինելու հրաշքին. կառավարվող կյանքի գեղեցկությանը:

Այս հրաշալի իրողությունը օրը օրին կհամակի ձեր գիտակցությունը և հետզհետե էլ ավելի ուրախություն կպատճառի ձեզ:

Դուք արդեն մտել եք կյանքի այն հրաշալի շրջանակի մեջ, երբ ձեր կյանքը ավելի, քան երբևէ, ծրագրավորված ու օրհնված է Իմ կողմից:

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ