ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Սիրելի անուն

Սիրելի անուն
17.06.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիս 17

«Հիսուս»... Հաճախ տվեք Իմ անունը:

Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի.

«Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»:

«Հիսուս»:

Սիրով ու ջերմությամբ Իմ անունը արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք:

Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը:

«Հիսուս»:

Այս անունը հեռու է վանում անձկությունը առանձնության և փարատում մռայլությունը:

«Հիսուս»:

Այս Անունն օգնում է հաղթահարելու ձեր սխալները: Ձեզ պիտի բարձրացնեմ, որովհետև ճանաչեցիք Իմ անունը:

Այո՛, անունս` Հիսուս:

Ավելի հաճախ գործածեք այն:

Արտասանեք այն քաղցրությամբ:

Գործածեք այն աղոթքով:

Արտասանեք այն զորությամբ:

Հիսուս...

Դիտվել է՝ 2293

Մեկնաբանություններ