Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քաղաքական հետապնդում… ասել է` թուրքական շահեր սպասարկող իշխանություն

Քաղաքական հետապնդում… ասել է` թուրքական շահեր սպասարկող իշխանություն
17.06.2023 | 21:40

Այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` տեսակցելու գեներալ Գրիգորի Խաչատուրովին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:

Մամիկոնի նկատմամբ արդեն 1,5 տարի իրականացվող անբարոյական քրեական հետապնդումը դուրս է տրամաբանությունից և քաղաքական հետապնդման դասական օրինակ է:

Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իշխանության հոգեբանական և այլ բնույթի ճնշումները որևէ խնդիր չեն լուծել. վերջինս իր մոտեցումներում վճռական է և պինդ:

Գեներալ Խաչատուրովի համար առհասարակ հետաքրքիր չէ` դատական գործընթաց ընթանու՞մ է, թե՞ ոչ, որովհետև պրոցեսը վաղուց դուրս է իրավական տիրույթից և ընդգծված քաղաքական բնույթ ունի, իսկ Խաչատուրովն իր բնավորության և կերպարին համահունչ սառնասրտորեն կրում է իր փայաբաժին առաքելությունը:

Գեներալի այս հավասարակշիռ կեցվածքն ու իրավիճակը ճիշտ գնահատելու ունակությունն ակնհայտորեն հունից հանում է թուրքական շահեր սպասարկող այս իշխանությանը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4875

Մեկնաբանություններ