ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Քո ցանկացած հաջողությունը

Քո ցանկացած հաջողությունը
19.06.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 19

Մտեք հնազանդության արահետը: Այդ առաջնորդում է Աստծո Աթոռին: Ձեր գանձը, լինի այդ հաջողության գանձ, որ անհրաժեշտ է նյութական ասպարեզում` Իմ Թագավորության հաստատման համար ի նպաստ դրված. կամ հոգևոր հրաշալիքների այն ծածկված գանձը, որ Իմ կողմից հայտնվում է միայն նրանց, ովքեր փութաջանորեն փնտրում են դրանք. այս գանձերը գտնվում են ճանապարհի վերջում:

Մի կետից (Իմ թելադրանքից կամ խոստումից) մինչև մյուս կետը պետք է արթուն լինեք և հետևեք, որպեսզի կարողանաք հասնել ձեր ցանկացած հաջողությանը:

Ներկայումս ձեր բոլոր գործերը գտնվում են նյութական մակարդակի վրա, հոգևորը միայն օժանդակում է նյութականին: Բայց երբ հասնեք ձեր նյութական նպատակներին, այդ ժամանակ արդեն` նյութականը կնպաստի հոգևոր նպատակներին:

Դիտվել է՝ 1508

Մեկնաբանություններ