ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դարձյալ հրաշքներ

Դարձյալ հրաշքներ
20.06.2023 | 00:06

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 20

Սպասիր` որ լսես կամքս, ապա և կատարես այն:

Ամեն բանից ավելի` հնազանդ եղիր:

Մի՛ վախեցիր:

Ես պաշտպանության պարիսպ եմ քո շուրջը: Այս բանի իրական գիտակցությունը ունեցիր:

Տեսնել այս հավատքի աչքերով, նշանակում է առիթ տալ, որ նա հայտնվի նյութական աշխարհի մեջ:

Հիշի՛ր, որ Ես ցանկանում եմ հրաշքներ գործել, ինչպես որ գործում էի երկրի վրա եղած ժամանակ:

Սակայն երկու դեպքում էլ պայմանները նույնն են. Ես շատ հրաշքներ չեմ կարողացել գործել սոսկ անհավատության պատճառով: ՈՒստի, թեկուզ միայն ի պատասխան քո հավատքի` Ես հրաշքներ կգործեմ:

Դիտվել է՝ 3262

Մեկնաբանություններ