ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տես` ինչպես ես եմ տեսնում

Տես` ինչպես ես եմ տեսնում
21.06.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 21

Տեր, գովաբանում ենք Քեզ և խնդրում, որ օգնես մեզ:

Օրհնում եմ ձեզ: Ազատագրում եմ խոստանում ձեզ: ՈՒրախացեք ինձնով: Կազատագրեմ ձեզ փոթորիկներից:

Հրաշալի իրողություններն արդեն իսկ բացվել են: Միայն Իմ առջև կանգնելն ու Իմ ներկայությանը սպասելը, արդեն նշանակում է օգուտ ստանալ և զորանալ:

Սովորեք Ինձնից: Այս խեղճ աշխարհում` շատ շատերի համար մտքով խաղաղ մնալու միակ պայմանը այն է, որ ունենան այն Միտքը, որ Հիսուս Քրիստոսի մեջ է: Միտքը` որ Իմ մեջ է:

Այդ միտքը երբեք չեք կարող ձեռք բերել տրամաբանությամբ կամ ընթերցումով, այլ` միայն ապրելով Իմ ներկայությունը և մասնակից դառնալով Իմ կյանքին: Հաճախ մտածեք Իմ մասին: Հաճախ խոսեք Իմ մասին: ՈՒրիշներին տեսեք այնպես, ինչպես Ես Եմ տեսնում նրանց: Սրանից պակասը թող ձեզ գոհացում չպատճառի:

Դիտվել է՝ 2501

Մեկնաբանություններ