«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աղոթք խաղաղության

Աղոթք խաղաղության
23.06.2023 | 00:01

Իմ հոգու խաղաղ, Պահապանն ես Տեր,

Իմ սրտի խաղաղ, Մեծ Տիրակալը:

Խնդրում եմ, Տե՛ր իմ, ինձ խաղա՜ղ պահիր,

Քո խաղաղությա՛մբ Դու ինձ պաշտպանիր,

Պաշտպանիր չարից, չարի զորքերից,

Չարակամ մարդկանց մեծ ամբոխներից:

Թող խաղաղություն տիրի իմ մեջ, Տե՛ր,

Թող խաղաղություն իջնի ինձ վրա,

Թող խաղաղությամբ ննջեմ, արթնանամ,

Եվ խաղաղությամբ՝ նաև վեր կենամ:

Քո խաղաղությամբ ես հանգիստ քայլեմ,

Քո խաղաղությամբ արցունքս մաքրեմ,

Եվ միշտ Քե՛զ փնտրեմ, քանզի առանց Քեզ,

Քո խաղաղության՝ ես կնմանվեմ

Վայրի գազանի, ամուր կապանքից պոկված այն շանը, որի մեջ չկա Քո խաղաղության՝ Փառքի նշանը:

Իմ մեջ՝ Դու խաղաղ օթևան հիմնիր,

Քո խաղաղության կամուրջը կապիր,

Քո սիրով խաղաղ՝ իմ հոգուն, սրտին հավերժ միացիր:

Տե՛ր Խաղաղության,

Դու խաղաղ պահիր Տաճարը հոգուս,

Որ իմ ձեռքերով, իմ խաղաղ սրտով վառեմ մոմերը

Քո խաղաղության,

Եվ ամեն մի մոմ վառելիս ասեմ.

- Տե՛ր, Հիսու՛ս Քրիստոս,

Ինձ խաղա՛ղ պահիր,

Քո խաղաղությամբ հավերժ պահպանի՛ր:

Սուսաննա ՂԱՐԻԲՅԱՆ

Դիտվել է՝ 2922

Մեկնաբանություններ