ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երբ առաջնորդությունն ուշանում է

Երբ առաջնորդությունն  ուշանում է
24.06.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 24

Գործեք, երբ թելադրում եմ ձեզ: Երբ հստակ առաջնորդություն չեք ստանում, այդ ժամանակ առաջ ընթացեք անշտապ. քայլեք պարտականության այն ճանապարհով, որ Ես եմ հանձնարարել:

Առանց վախենալու, առանց խուճապի մատնվելու, հանգիստ ու խաղաղ կատարեք ձեր առօրյա պարտականությունները:

Հավատավոր այս կեցվածքը անշուշտ կստանա իր վարձատրությունը, ինչպես որ ստանում է Իմ առաջնորդությամբ գործելու ժամանակ:

Այդժամ ուրախացեք ապահովության այն զգացումով, որ տրվում է ձեզ:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ