ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աստծո բարեկամությունը

Աստծո բարեկամությունը
25.06.2023 | 00:47

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 25

Ես ձեր բարեկամն եմ, կյանքի տխուր ճանապարհների Ընկերը: Ես այդ ճանապարհների վրայից վերցնում եմ եղած գորշությունն ու սարսափը: Ես այլափոխում եմ դրանք: Նույնիսկ երկրավոր բարեկամության դեպքում` հասարակ, տխուր ու քարքարոտ ճանապարհն անգամ, կարող է թվալ երկնքի ճանապարհ, երբ սիրելի բարեկամի ներկայությունը այլափոխում է այն:

Հանգստի օրվա. Շաբաթի խաղաղությունը թող համակի ձեր սիրտն ու միտքը: Կյանքի մտահոգություններից ու սրտացավերից ձերբազատվեք այդ օրը. կանգ առեք զբաղված կյանքի Մայրուղու վրա և հանգիստ ու դադար առեք:

Երբևէ պատկերացրե՞լ եք այն սքանչելիքները, որ կարող եք ունենալ` Ինձ հետ բարեկամություն անելիս: Մտածե՞լ եք արդյոք, թե ինչ է նշանակում ի զորու լինել` հարկ եղած պահին կանչել Աշխարհի Արարիչ Աստծուն:

Անգամ երկրավոր թագավորին ներկայացնող առանձնաշնորհյալ այցելուի համար կա պալատի նախասենյակը ու սպասասրահը և ընդունման ժամը,որ թագավորի հաճույքից է կախված: Սակայն Իմ հետևորդներին Ես իրավունք եմ տվել` մտնել Իմ ներկայության մեջ, երբ որ կամենան. դեռ սրանից էլ ավելին եմ տվել: Նրանք կարող են կանչել Ինձ իրենց անկողնու մոտ կամ իրենց վաճառատանը, և Ես այնտեղ եմ գալիս:

Աստվածային Սերը սրանից ավելին կարո՞ղ է անել: Քո ամենամտերիմ երկրավոր բարեկամը անգամ չի կարող քո կողքին լինել անմիջապես. բայց քո Տերը, քո Իշխանը, քո Աստվածային Բարեկամը կարող է:

Երբ մարդիկ կամենում են պաշտել Ինձ` պատկերացնում են այն աշխարհները, որոնց վրա Ես իշխանություն ունեմ. մտածում են արարչության մասին, համատարած կարգ ու կանոնի մասին. և այդ ժամանակ է, որ ապրում են երկյուղը, որ հետևում է պաշտամունքին:

Ասում են ձեզ ապրեք երկյուղը, ապրեք բաղձանքը` երկրպագելու Ինձ սքանչացումի մեջ հիացքի, սակայն մտածեք նաև Իմ Բարեկամության մասին: Մտածեք, անգամ առօրյա կյանքի ամենատխուր իրադրությունների ժամանակ:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ