ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ կամքը – ձեր ուրախությունը

Իմ կամքը – ձեր ուրախությունը
29.06.2023 | 00:07

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 29

Աստվա՛ծ մեր և Տե՛ր մեր, առաջնորդի՛ր մեզ,

աղաչում ենք:

Առաջնորդի՛ր և պահպանի՛ր մեզ:

Դուք չեք կարող դուրս մնալ Իմ սիրո ու հոգածության շրջանակներից: Չմոռանաք այս: Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ:

Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ` անշուշտ բարեբաստ կդառնան ձեզ համար:

Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի, որ ձեր կամքը դնեք Իմ առջև իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ` լավագույնը անել ձեզ համար: Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք:

Ձեր երկրորդ քայլը պետք է լինի` վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եմ ամեն բան անելու, «Թագավորների սրտերը Իմ Կամքի ու իշխանության տակ են». և թե` չկա մի հրաշք, որ անկարելի լինի Ինձ համար. «Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու Հայրս Մեկ Ենք»:

ՈՒստի ամեն բան Ինձ թողեք:

ՈՒրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք Տիրական ձեռքերի իրավասությանը:

Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք: Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ:

Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ. այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան:

Ընդունեք Իմ Կամքը, և այդ ուրախություն կպատճառի ձեզ:

Դիտվել է՝ 1562

Մեկնաբանություններ