ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հասկացեք այլոց

Հասկացեք այլոց
30.06.2023 | 00:02

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հունիսի 30

ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք:

Դուք շատ օրհնված եք:

Դուք շատ եք օրհնում:

Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին:

Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը` հաղորդվելով մեկից մյուսին:

Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին: Այդ մեկը զվարթանալով` իր ուրախությունը կփոխանցի ուրիշին, և այսպես Իմ կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին:

Այս ժամանակի մեջ փոխանցողներ եղեք:

Նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:

Սիրեք բոլորին:

Եթե կարողանաք միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող չսիրել նրանց:

Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:

Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, այրերի ու կանանց հարաբերության մեջ:

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ