ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հաղթահարել վախը

Հաղթահարել վախը
01.07.2023 | 00:04

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 1

Սիրելինե՛ր, սիրեք միմյանց, քանի որ սերն Աստծուց է և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն:

Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է:

Ա. Հովհաննես 3. 7 : 8

Սովորեք այս գերազանց դասը. կարողացեք ամեն օր մնալ փոթորկի մեջ և Աստծուն ապավինել: Կարևորն այն չէ, թե ինչ վշտեր ու դժվարություններ կբերի օրը. Իմ պահանջն այն է, որ դուք սիրով ու խնդությամբ լցվեք ինչ էլ որ պատահի:

Ո՛չ թե տրտմությամբ լցված համակերպությունը, այլ` սերն ու խնդությունն է Իմ կամքը ընդունելու իրական նշանը:

Այնպես արեք, որ ձեզ հանդիպող ամեն մեկը ձեզնից բաժանվի քաջալերված ու երջանիկ:

Սիրով ու խնդությամբ վերաբերվեք բոլոր նրանց հետ, ում հանդիպում եք. լինեն դրանք փոքրիկ երեխաներ, թե երիտասարդներ, տարեկից, թե արդեն ծերացած, վշտի տակ կքվածներ, թե անհոգ կամ մեղավոր մարդիկ:

Մի՛ վախեցեք:

Հիշեք, թե անապատի մեջ Ես ինչպես դիմավորեցի չար դևը ու հաղթեցի նրան.

«Հոգու սրով, որ Աստծո Խոսքն է»:

Դուք էլ պետք է ունենաք ձեր պարզ ու անմիջական պատասխանը` չարի հարուցած ամեն տեսակ վախի դիմաց. արագ ու ճիշտ պատասխանը` հաստատված Ինձ վրա ունեցած ձեր վստահությամբ:

Որտեղ հնարավոր է, ասեք այն բարձրաձայն:

Արտասանված բառը իր յուրահատուկ ուժն ունի:

Վախը մի համարեք, իբրև արդյունք ձեր տկարության, հիվանդության կամ մտահոգության, այլ ընդունեք այն` իբրև ձեր դեմ հարուցած մի իրական փորձություն, ինչի վրա հարկավոր է հարձակվել ու հաղթել:

Դիտվել է՝ 1668

Մեկնաբանություններ