ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մանկական հոգի

Մանկական հոգի
02.07.2023 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 2

Ճանապարհը քարքարո՞տ է թվում: Ոչ մի խոչընդոտ չի կարող արգելք լինել քո առաջընթացին: Ապագային նայիր ուրախ ու անվախ սրտով միայն:

Արիացի՛ր:

Գալիքը տեսնել մի՛ ցանկա:

Այդպես անելով` դու կողոպտում ես հավատքը իր սքանչելի գեղեցկությունից:

Բավական է իմանալ, որ ամեն ինչ լավ է ընթանում. ոչ թե տեսնելը, այլ հավատքն է այն նավը, որ փոթորկուն ջրերի միջով քեզ ապահով նավահանգիստ կհասցնի: «Ըստ հավատոց քոց եղիցի քեզ»:

Այս էր Իմ խոսքը նրանց, ովքեր Ինձ էին գալիս բժշկվելու համար:

Եթե հրաշագործության համար, եթե բժշկության համար հավատքը այսքան անհրաժեշտ է, ապա հասկանալի է, թե ինչու՛ էի Ես Իմ թագավորությունը մտնել ցանկացողներին անզիջում կերպով թելադրում մանկանց նման լինել:

Հավատքը մանկական վերաբերմունք է:

ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԻ, մանկանց նմանվել:

Փնտրի՛ր, ջա՛նք թափիր, որ գտնես. մինչև որ տարիները բազմապատկեն քո բնության մեջ` մանկան վստահող հոգին:

Ոչ միայն իր պարզ ու անմիջական վերաբերմունքի ու վստահության համար պետք է ընդօրինակել մանկական հոգուն, այլև` կյանքից առած իր ուրախության, իր մշտապատրաստ խնդության համար. նենգության չգոյության և ամեն ինչ բոլոր մարդկանց հետ միասնաբար վայելելու համար:

Հաճախ խնդրիր, որ կարողանաս փոքրիկ մանկանց նման լինել, որ նրանց պես սիրով ու պարզությամբ վերաբերվես ամենքին. ոչ թե վախով ու քննադատաբար նայես ամեն ինչին:

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայություն չե՛ք մտնի»:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ