ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Իմ բարեկամը

Իմ բարեկամը
04.07.2023 | 00:17

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 4

Ինչ, որ մարդիկ դարձ են անվանում, առհասարակ ուրիշ բան չէ, քան հայտնաբերումը մեծ Բարեկամի:

Ինչ, որ մարդիկ կրոն են անվանում, ճանաչումն է մեծ Բարեկամի:

Ինչ, որ մարդիկ սրբություն են անվանում, նմանությունն է մեծ Բարեկամի:

Կատարյալ լինել:

Կատարելությունը, որ Ես պարտադրեցի բոլորին` ասելով. «կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ուրիշ բան չէ, քան մեծ Բարեկամին նման լինելը. որպեսզի, դուք էլ ձեր հերթին` մեծ Բարեկամներ լինեք այլոց նկատմամբ:

Ես ձեր Բարեկամն եմ:

Հապա մտածեք, թե ինչ է նշանակում լինել Բարեկամ և Փրկիչ:

Բարեկամը, քո պակասությունները տեսնելով, պատրաստ է օգնության ձեռք մեկնել` քաջալերելով կամ հետ մղելով վտանգը:

Նա քաղցր խոսքով ամոքում է վիշտը և խաղաղություն բերում անհանգստացած ու խռովված հոգուն:

Պատկերացրեք, թե ինչ է նշանակում լավ բարեկամը ձեզ համար, ապա և հետևություն արեք, թե որքան ավելին կարող է լինել Կատարյալ Բարեկամը. անձանձիր, անեսասեր, ամենահաղթ և հրաշագործ Բարեկամը: Եվ այդ Բարեկամը Ես եմ:

Եթե Ես ծանուցեմ ձեզ Իմ Թագավորության- Մանուկների Իմ Թագավորության և ձեր եկեղեցիների ուսուցումները, ապա երբեմն շատ անհամապատասխան կլինի:

Բայց այն պարզ կանոնները, որ Ես տվեցի Իմ հետևորդներին, նրանք սիրով ընդունեցին ու ապրեցին այդ ոգով: Ամեն ինչի մեջ

պարզություն փնտրեք:

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ