ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Դուք անպարտելի եք

Դուք անպարտելի եք
05.07.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 5

Ես ձեզ հետ եմ` պատրաստ օգնելու, հավասարակշռելու և օրհնելու ձեզ:

Ոչ ոք չի կարող ընդդիմանալ Իմ Կամքին. ոչ մարդիկ և ոչ իսկ աշխարհը, եթե դուք իսկապես վստահեք Ինձ և ձեր գործերը Իմ տնօրինությանը հանձնեք:

Նավարկողներին երբեմն այնպես է թվում, որ ամեն մի նոր ալիք կարող է խորտակել նավը կամ շեղելով դարձնել նրա ընթացքը:

Սակայն նավապետը իր փորձառությամբ գիտի, որ հակառակ փոթորկահույզ ալիքների` նավարկում է ուղիղ դեպի հարկավոր նավակայան:

ՈՒրեմն վստահեք Ինձ` ձեր փրկության Նավապետին:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ