ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Հարստություններ

Հարստություններ
06.07.2023 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 6

Երբեք մի՛ մտածեք.

«Ի վիճակի չենք, կամ այս բանը երբեք չենք կարող անել»: Ասեք.

«Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»:

Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Վերում ասվածը կրկնեք շարունակ և կամաց-կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա:

Այդ զգացումը` Իմ միջոցները պահանջող աներկբա հավատն է:

Հիշեցնում եմ.

«Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:

Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես` օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները. այն հավատքը, որ նախահարձակ լինելով` հաղթահարում ու լռեցնում է` սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ