ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պետք չէ տարակուսել

Պետք չէ տարակուսել
09.07.2023 | 00:24

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 9

ՈՒրախ եղիր Ինձնով:

ՈՒրախությունը փոխանցվում է:

Աղոթիր ու վստահ եղիր:

Եթե երկմտում և Իմ սիրո ու նպատակների մասին հարցեր է տալիս մեկը, որ Ինձ ճանաչում է սոսկ իբրև Աստված ու Արարիչ, այդ իր համար առանձնապես մեղք չի համարվում:

Սակայն մեկը, որ ճանաչում է Ինձ այնպես, ինչպես որ դուք եք ճանաչում` իբրև Բարեկամ ու Փրկիչ. մեկը, որ տիեզերքը Արարող Աստծուն, իբրև Հայր է ճանաչում, այդ մեկի համար- Իմ նպատակի, Իմ փրկարար ուժի, Իմ մեծ սիրո մասին տարակույս ունենալն իրապես սխալ է:

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ