ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Պահապան հրեշտակներ

Պահապան հրեշտակներ
11.07.2023 | 02:40

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 11

Դուք Իմն եք: Եթե Ես մի անգամ դրել եմ ձեզ վրա Իմ կնիքն ու դրոշմը` Իմ սեփականը դարձնելով, ապա երկնային զորքերի բազմությունը անհրաժեշտության դեպքում կգա ծառայություն մատուցելու և պաշտպանելու ձեզ:

Մի՛ մոռացեք, որ դուք թագավորի զավակներ եք:

Սովորություն դարձրեք պատկերացնել Իմ հրեշտակներին, որոնք իբրև անտեսանելի թիկնապահներ պատրաստ են ըստ հարկի պաշտպանել ու օգնել ձեզ:

Նրանք կամենում և կարողանում են անել ամեն ինչ ձեր բարօրության համար:

Այս զգացումն ունեցեք ձեզ հետ ողջ օրվա ընթացքում: Երբ այս պատկերացումն ունենաք, ամեն ինչ դեպի լավը կգնա:

Դիտվել է՝ 2996

Մեկնաբանություններ