ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Փրկիչը

Փրկիչը
12.07.2023 | 01:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 12

Եթե իսկապես հավատաս, որ Իմ ձեռքն է ձեզ ազատել մահվան խավարից, այնժամ կհամոզվես, որ Իմ միակ նպատակը քեզ լիովին փրկելն ու դնելն է ճանապարհի վրա` որով պարտավոր ես ընթանալ:

Անգամ մարդը խեղդվողին չի ազատում, որպեսզի դնի նրան դարձյալ ավելի վտանգավոր ու խոր ջրի մեջ. այլ հանելով նրան` դնում է ապահով ցամաքի վրա՝ առողջացնելու ու կյանքին վերադարձնելու համար: Անհրաժեշտության դեպքում` տուն տանելու:

Ասածից հետևություն արա, թե Ես` քո ազատարարը, ինչեր կարող եմ անել քեզ համար: Քո ակնկալիքները իրապես ոչինչ են, Իմ տալու հնարավորության համեմատ: Տիրոջ ձեռքը մի՞թե կարճացել է, որ չկարողանա գործել կամ չկարողանա փրկել:

Իմ վերջին աղաղակը խաչի վրա էր.

«Ամեն ինչ կատարյալ է», ավարտվեց, կատարվեց:

Այս աղաղակը նշանակում էր, որ ամբողջ մարդկությունը փրկված է:

Ես կատարում եմ Ինձ վստահած ամեն մի գործ:

ՈՒրեմն մի՛ վախեցիր-վստահի՛ր:

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ