ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ճշմարիտ հաջողություն

Ճշմարիտ հաջողություն
14.07.2023 | 00:03

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 14

Տեր, շնորհակալ ենք Քեզ, որ պահպանեցիր մեզ:

Իսկապես ուրախ եղեք, որ կարող եք տեսնել ու հասկանալ:

Իմ Ձեռքը ներկա է օրվա ընթացքում կատարվող թե՛ պաշտպանության, և թե՛ պատահարների մեջ:

Իսրայելի ժողովուրդն Իմ պահպանությամբ անցավ կարմիր Ծովը:

Իմացեք, որ պաշտպանված եք նաև դուք. վստահեք Ինձ ու անվարան առաջ քայլեցեք:

Դուք հաջողության շրջանի մեջ եք արդեն մտել:

Վստահ եղեք. շուտով կտեսնեք ապացույցը այս իրողության:

Ձեր տարակույսներից վեր թող լինի ըմբռնումը` թե Իմ ասածը չի կարող հավաստի ու ճշմարիտ չլինել:

Հավիտենական կյանքի մեջ չկա տարիք: Խղճահարություն մի՛ ունեցեք ձեր նկատմամբ, այլ` հրճվանքի ու երախտիքի զգացումը ունեցեք:

Վերջին շաբաթների ծանրությունը կնսեմանա շուտով` ազատագրման ըմբռնումի առջև:

Հիմա աներկյուղ առաջ անցեք ու հաղթահարեք:

Դիտվել է՝ 1762

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ