ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Երգեր ճանապարհին

Երգեր ճանապարհին
15.07.2023 | 00:05

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 15

Իմ աշակերտներից շատերը առժամանակ պիտի սպասեն խավարի մեջ, միայնակ ու առանց բարեկամի: Նրանք մաքառում և առաջ են գնում երգելով:

Դուք էլ պետք է սովորեք երգել ճանապարհին:

Մի՞թե կարծում եք, որ Ես կարող եմ ձեր ոտքը անապահով աստիճանի վրա դնել:

Հատակը, որի վրա կանգնած է աստիճանը` կարող է ձեր տեսադաշտից դուրս լինել` պահված Բարձրյալի գաղտնատեղերում:

Բայց եթե Ես ասել եմ` դիր ոտքդ աստիճանամատին ու վեր բարձրացիր, նշանակում է` Ես ամրացրել ու ապահով եմ դարձրել աստիճանը:

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ